Քաղաքական

Լարված իրավիճակ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

Լարված իրավիճակ Աշտարակ - Երևան ավտոճանապարհին

Քասախի բնակիչները փակել են Աշտարակ-Երևան ճանապարհները։ Նրանց բողոքները ուղղված են Նաիրի  համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի դեմ։ Վերջինս ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը բացառվոմ է։ Այսինքն՝ բնակիչները իրենց սեփական հողի վրա տուն կառուցելու համար պետք է դիմեն համայնքի ղեկավարին։ Վերջինս էլ ավագանու նիստի ժամանակ պետք է դիտարկի այդ հարցերը և որոշի շինթույլտվության իրավունք տալ կամ չտալ։  

Բնակիչներն իրենց բողոքի ցույցը կազմակերպել են Աշտարակ-Երևան ճանապարհը փակելով։ Տեղում հավաքված ոստիկանները և քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, վիճաբանության մեջ մտել։ Կարճ ժամանակ անց ոստիկաններին հաջողվել է բացել ճանապարհները։ Բերման են ենթարկվել մի քանի անձինք։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)