Մշակույթ

Բրյունետը Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ

Բրյունետը Եվրատեսիլում Հայաստանի ներկայացուցիչ

Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:

Բրյունետը հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով և պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ: «Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», — նշում է Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչը։

Տաղանդավոր երգչուհի-երգահանը 4 տարեկանից ելույթ է ունենում և իսկ 15 տարեկանից ստեղծագործում է գրելով սեփական երգերը։ Բրյունետի «Գիշեր», «Smoke Break», «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել Յութուբում:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորում է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ և տաղանադավոր արտիստներին վստահելը. Նախորդ տարի Եվրատեսիլը ներկայացրեց նորահայտ արտիստ Ռոզալին իր «Snap» երգով, ում ուղարկելու փորձն արդարացվեց. մինչև այժմ մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել ու գերել միլիոնավոր երկրպագուների սրտեր: Հուսով եմ՝ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին ինքնատիպ հայ արտիստով»նշեց Հովհանննես Մովսիսյանը։

«Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպումից մի քանի շաբաթ անց մենք արդեն սկսեցինք մայիսին կայանալիք մրցույթի մեր պատվիրակին ընտրելու գործընթացը: Այս փուլում արդեն աշխատում ենք երգի և տեսահոլովակի վրա, որը, վստահ եմ, շատ տպավորիչ է լինելու»,- ասում է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Մերի Սողոյան (կամավոր թղթակից)