ՄշակույթՔաղաքական

Կարճամետրաժ ֆիլմ 16 դեռահաս արցախցիների մասին

Կարճամետրաժ ֆիլմ 16 դեռահաս արցախցիների մասին

Կինոռեժիսոր Սաշա Քլամպի կարճամետրաժ ֆիլմը կոչվում է «Բլոկադա»։ Ֆիլմը ներկայացնում է 16 արցախցի դեռահասների պատմությունը, ովքեր հանգամանքների բերումով մնացել են Գորիսում «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթից հետո։

Մրցույթը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 11-ին, որտեղ Նարեն՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ, իր «Պար» երգով զբաղեցրել էր երկրորդ տեղը: Մրցույթից հետո երեխաները չկարողացան վերադառնալ Արցախ՝ իրենց տները, ադրբեջանական զինուժի կողմից Լաչինի միջանցքում ճանապարհային շրջափակման պատճառով:

Սաշա Քլամպը բրիտանացի-գերմանացի լուսանկարիչ, կինոռեժիսոր և ստեղծագործող է, ով բնակվում է Լոնդոնում: Հայաստանում 2020 թվականի պատերազմից հետո նա որոշեց ուսումնասիրել սոցիալական արդարությունն ու սոցիալական կառուցվածքը Հայաստանի հասարակության մեջ և նաև հարաբերությունները Սփյուռքի հետ: Նա համայնքային արխիվ է նախաձեռնել Հայաստանի սահմանամերձ գեղատեսիլ գյուղերից մեկի՝ Խաչիկի համայնքի հետ։ Սաշայի «Բլոկադա» նախագիծը Լաչինի միջանցքում տիրող դաժան իրավիճակից է բխել և ներկայացնում է դրա ետևում կանգնած մարդկային ողբերգությունը։ Նախագծի միջոցով հնարավոր է Արցախի ներկայիս պատմությունը ներկայացնել զուտ մարդկային տեսանկյունից։

Գայա Ասոյան (կամավոր թղթակից)