«Սա հարց չէ միայն Արցախի համար, սա հարց է ամբողջ հայկական աշխարհի»,-նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը hունվարի 12-ին «Արցախ․ Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջի ժամանակ։ Այս դիտարկումի խորը գիտակցումը օրվա լրջագույն հարց է։ Մասնակիցների, այդ թվում օտարերկրյա, տարաբնույթ հարցերը իրավիճակի տարակողմ գնահատականներ են ենթադրել, որին տեսակամուրջին մասնակցող պատասխանատու անձերն փորձեցին տալ իրենց պատասխանները։ Այս պատասխանները նաև պարունակում էին արդարացի կոչ հայկական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին․ չմնալ անտարբեր։ Որքնո՞վ այդ կոչերի էությունը կընկալվի՝ ցույց կտա ժամանակը։ Իսկ մինչ այդ ծառացած խնդիրները ընթացիկ լուծումներ են պահանջում։ Այս և այլ դիտարկումների շուրջ մանրամասներին ծանոթանում ենք հրապարակված տեսակամուրջի տեսանյութից։