Երևանյան

Պայթյուն Երևանի Նոր Արեշ թաղամասում

Պայթյուն Երևանի Նոր Արեշ թաղամասում

Պայթյուն է տեղի ունեցել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասի 34 հասցեում, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ։ Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 2 հոգու, որոնց տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։ Ավելի ուշ տներից մեկում հայտնաբերվել է 2 դի։ 

ԶԼՄ-ներում տեղեկություններ կան, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդ է պայթեցրել իր տունը: Քննչական կոմիտեն դեռ մանրամասներ չի հայտնել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)