ԵՒ

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտում պահվող հայերի հետ

Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտում պահվող հայերի հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այս տարվա հունվարի վերջին և փետրվարի սկզբին կրկին հանդիպել են Ադրբեջանի բանտերում պահվող հայերին։ Նրանց տվյյալները ներկայացրել է Ադրբեջանը։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունու խոսքով՝ տեսակցությունների շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթանում են նրանց առողջական վիճակին, պահման տարածքի պայմաններին, հնարավորություն է տրվում կապ հաստատել ընտանիքների հետ։

«Դրանք պարբերաբար կրկնվող տեսակցություններ են, որոնք համաձայնեցվում են տվյալ երկրի ղեկավարության հետ»,-նշեց Ամատունին։

Մինչ այդ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտնել էր, որ Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը, չնայած հայկական կողմը փաստական տվյալներ ունի այնտեղ պահվող ևս 32 գերիների մասին։ Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները և այլ պաշտոնյաները։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)