ԵՒ

Իտալիայում արթնացել է Էթնա հրաբուխը

Իտալիայում արթնացել է Էթնա հրաբուխը

Սիցիլիա կղզում արթնացել է Էթնա հրաբուխը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը։ Մոտակայքում գտնվող բնակավայրերը ծածկվել են հրաբխային մոխրով։ Անվտանգության նկատառումներով փակվել է Կատանիայի օդանավակայանը և Կատանիա — Մեսինա ավտոճանապարհը։ Ժայթքումն ուղեկցվել է ամպրոպով և ստորգետնյա ցնցումներով։

Էթնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ Ծովի մակերևույթից նրա բարձրությունը հասնում է 3300 մետրի։ 

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)