Սոցիալական

Ռիո դե Ժանեյրոյում կայծակը հարվածել է Հիսուս Քրիստոսի արձանին

Ռիո դե Ժանեյրոյում կայծակը հարվածել է Հիսուսի Քրիստոսի արձանին

Ռիո դե Ժանեյրոյում կայծակը հարվածել է Հիսուս Քրիստոսի արձանի վերին հատվածին։ Այս մասին վկայում են սոցցանցերում արված լուսանկարները: Ամեն ինչ տեղի է ունեցել նախօրեին՝ ուշ երեկոյան, ամպրոպի ժամանակ։ Կայծակը հարվածել է արձանի գլխին։ Հիսուս Քրիստոսի արձանը գտնվում է լեռան գագաթին՝ ծովի մակարդակից ավելի քան 700 մետր բարձրության վրա։ 

Ալլա Մանուկյան (կամավոր թղթակից)