Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող ձուլարանում
Այսօր՝ 16։50-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Նախնական տվյալներով՝ 5 հոգի վիրավորվել են, իսկ աշխատակիցներից մեկը՝ Է. Հ.-ն (ծնված 1978 թ.), մահացել է հիվանդանոցում։
Տեղում տուժածներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել ՋԷԿ-ի բուժամբուլատորիայի աշխատակիցները։
Պայթյունը պատճառների և այլ մանրամասների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։