Այսօր ժամը 23:12-ին Երևանում՝ Հրապարակում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը ենթադրաբար ոչ սթափ վիճակում դուրս է եկել երթևելի գոտուց, վրաերթի է ենթարկել ոստիկանին և փախուստի փորձ կատարել: Հնչել են կրակոցներ: Ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել վարորդին: ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է՝ ճշտվել է «Համմեր»-ի վարորդի ինքնությունը: Հանգամանքները պարզվում են։