Սպորտ

NBA-ի նոր արքան՝ Լեբրոն Ջեյմսը

NBA-ի նոր արքան՝ Լեբրոն Ջեյմսը

Համաշխարհային սպորտում վերջին ամիսներին մեծ «իրարանցում» է սկսվել․ Լիոնել Մեսսին դարձավ աշխարհի չեմպիոն, Ջոկովիչը տասներորդ անգամ նվաճեց Australian Open-ը։ Էստաֆետը փոխանցվեց բասկետբոլին, որը պատմական ռեկորդ պիտի ունենար։ Երեքշաբթի օրը «Լեյքերսի» և «Թանդերի» միջև կայացած մրցավեճում գլխավոր հարցը թերևս այն էր, թե արդյո՞ք Լեբրոն Ջեյմսը կարող է վաստակել 36 միավոր՝ վերջապես գերազանցելու Քարիմ Աբդուլ-Ջաբարի՝ NBA-ի ռեկորդը: Իհարկե, կարող էր։ Լեբրոնը իր ոճով․ նրան նույնիսկ լիարժեք խաղ պետք չէր՝ արդյունքին հասնելու համար։

Լեբրոն Ջեյմսը, ով նաև խաղացել է «Քլիվլենդում» և «Մայամիում», հետևողական և բարձր մակարդակի խաղ է ցույց տալիս արդեն երկար տարիներ։ Կարիերայի բոլոր խաղերում՝՝ բացառությամբ ութ խաղերի, նա վաստակել է նվազագույնը 25 միավոր՝ սկսած 2003-04 մրցաշրջանից։ Պատմական նետումից հետո Լեբրոն Ջեյմսը շրջանցեց Քարիմ Աբդուլ-Ջաբարի անհավանական թվացող ռեկորդը։ Ջաբարի ռեկորդը 38․387 միավորն էր, իսկ Լեբրոնն այժմ ունի 38․890 միավոր։

Ջեյմսն այժմ դուրս է գալիս բասկետբոլիստների այն շարքից, որոնք մոտ են եղել ռեկորդին՝ Ջո Ֆուլքս և Ջորջ Միկան, Դոլֆ Շայես, Բոբ Պետիտ և Ուիլթ Չեմբերլեն։ Լեբրոն Ջեյմսը դառնում է բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով Քարիմ Աբդուլ-Ջաբարին:

Աբդուլ-Ջաբարն էլ անմասն չմնաց այս իրադարձությունից ու նշեց, որ «Լեբրոնի կարիերան մեկն է այն մարդկանցից, ովքեր նպատակ են ունեցել գերիշխել այս խաղում: Նա ուներ ցանկություն ու տաղանդ՝ անմիջապես NBA մտնելու ու հաջողելու համար, և նա անմիջապես հաջողեց: Դա շարունակվում է արդեն 20 տարի»։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)