ԳիտակրթականՄարզային

Ընտանեկան գրադարանավարը հասանելի է բոլոր մարզերում

Ընտանեկան գրադարանավարը հասանելի է բոլոր մարզերում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվում է «Ընտանեկան գրադարանավար» ծրագիրը։ Դրա շրջանակում 2023 թվականից մարզային տասը գրադարանները ծառայություններ կմատուցեն տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող և տարեց անձանց։

Ծրագիրը նախկինում իրականցրել են Լոռու և Շիրակի մարզերում։ Արդյունքում տեղաշարժման սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց, ինչպես նաև տարեցների և երեխաների զարգացման կենտրոններին տարեկան տրամադրվել է 5800-ից ավելի գրքեր։ Այսուհետ ծրագրից կկարողանան օգտվել ՀՀ բոլոր մարզերում։ Տնային պայմաններում ընթերցանության հնարավորություն կստանան այս պահին գրանցված 650-ից ավելի քաղաքացիներ։

Գրադարանավարը յուրաքանչյուր ամիս նույն անձին կայցելի նվազագույնը երկու անգամ, անհրաժեշտության դեպքում՝ ընթերցողի պահանջով։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)