Երևանյան

Օրինախախտ վարորդը ձերբակալվել է

Վարորդը վրաերթի է ենթարկել ոստիկանին

Այսօր ժամը 23:12-ին  Երևանում՝ Հրապարակում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը ենթադրաբար ոչ սթափ վիճակում դուրս է եկել երթևելի գոտուց, վրաերթի է ենթարկել ոստիկանին և փախուստի փորձ կատարել: Հնչել են կրակոցներ: Ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել վարորդին: ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է՝ ճշտվել է «Համմեր»-ի վարորդի ինքնությունը: Հանգամանքները պարզվում են։

Մանե Խանդանյան  (կամավոր թղթակից)