Երևանյան

Երևանում շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու կամայական կառույցները

Երևանում շենքերից հեռացվում են ինքնակամ ետղադրված ալեհավաքներն ու կամայական կառույցները

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է, որ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները։ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը նշում է, որ շենքերի արտաքին տեսքի լուրջ խնդիրներ կան շրջանում․

«Կենտրոն վարչական շրջանում մենք կարող ենք տեսնել շենքերի արտաքին տեսքի՝ ֆասադների լուրջ խնդիրներ։ Դրանք կարող են լինել կցակառույցները, օդորակիչները, ինքնակամ տեղադրված ալեհավաքները, տարատեսակ ծածկերը և մնացած կառույցները, որոնք աղավաղում են շենքի տեսքը»։

Անցյալ շաբաթ արդեն իրականացվել են ալեհավաքների հեռացման աշխատանքներ։ Ապօրինի կառուցապատում իրականացնելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն։

 

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)