«Թեհրանը նախատեսում է Հայաստանի հետ շուրջ 3 մլրդ դոլարի համագործակցություն»․ Մեհդի Սոբհանի
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Թեհրանը նախատեսում է Հայաստանի հետ շուրջ 3 մլրդ դոլարի համագործակցություն։ Նա խոսել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության և ապագայում պլանավորվող նախագծերի մասին։
«Մեր երկրների միջև կա համագործակցության մեծ ներուժ: Այն ոլորտները, որոնցում մենք արդեն համագործակցում ենք, կարող են ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև առևտրային, քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար», — ասել է դեսպանը:
Վերջերս Իրանը և Հայաստանը համագործակցել են ճանապարհաշինության և շինարարության ոլորտներում։