Դիդուբե-Ավչալա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով երկու մարդ է մահացել։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանի ՆԳՆ-ից՝ զոհվածները եղել են ընկերության աշխատակիցներ, որոնք վթարի ժամանակ պլանային աշխատանքներ են իրականացնելիս եղել։
Գնացքի ուղևորները չեն տուժել։ Վթարի հետևանքով չեղարկվել է Թբիլիսի — Բաթումի չվերթը։