Սոցիալական

Համացանցում հայտնված 425 դրամով ճամպրուկ գնելու հայտարարությունները կեղծ են

Համացանցում հայտնված 425 դրամով ճամպրուկ գնելու հայտարարությունները կեղծ են

Արդեն մի քանի օր է, ինչ ֆեյսբուքյան տիրույթի տարբեր կայքէջերով կեղծ տեղեկատվություն է տարածվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի, «Հայ փոստի» և այլ կազմակերպությունների կողմից կորած ճամպրուկներ վաճառելու վերաբերյալ։ Գովազդային գրառումներում մի ճամպրուկի գինը նշվում է 425 դրամով։ 

Էջերի զննությունից պարզ դարձավ, որ դրանք բոլորը ստեղծվել են նույն օրը՝ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին։  Ստեղծված կայքէջերը մեկ նմանություն ևս ունեին․ հրապարակումների տակ իբրև թե ճամպրուկներ գնած էջերի տերերը օտարերկրացիներ են:

Հրապարակումներին կից եղած հղումով այցելելու դեպքում օգտատերերը չեն կարող ճամպրուկ գնել։ Սա պարզապես վիրուս տարածելու մեկ այլ եղանակ է։

Տարբեր սոցիալական կայքերում ճամպրուկներ գնելու նման գրառումները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)