Սյունիքում կբացվի 14 «Արմաթ» աշխատանոց
Սյունիքում կբացվի 14 «Արմաթ» աշխատանոց
Մինչև 2021թ․ ավարտը նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության օժանդակությամբ Սյունիքում հիմնել 14 «Արմաթ» լաբորատորիա, ինչպես նաև 1 «Արմաթն օդում» ԱԹՍ աշխատանոց՝ Կապանում։ Այս մասին հայտնում են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԱՏՁՄ)։
«Սյունիքի տասնյակից ավել գյուղերի հետ այժմ նախապատրաստական աշխատանք է տարվում, որպեսզի մոտ օրերս մեկնարկենք այնտեղ «Արմաթ» լաբորատորիաների ներդրման գործընթացը», — նշել է «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը։
Հատկանշական է, որ որոշվել է առաջնահերթ հենց Սյունիքում բացել «Արմաթ»-ի 14 աշխատանոցները։ Սյունիքի մարզում արդեն իսկ կա «Արմաթ» լաբորատորիա, բայց դրանց ավելացումն անհամեմատ կընդլայնի մարզի երեխաների ինժեներական կրթություն ստանալու հնարավորությունը։
«Արմաթ» կրթական ծրագիրը 2011 թվականից նախաձեռնել և իրականացնում է ԱՏՁՀ-ն։ Այս կրթական ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը և պատահական չէ, որ արտահանվել է նաև Հնդկաստան, Վրաստան, վերջերս էլ՝ Բանգլադեշ։