Երեկ Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզում պլանային ուսումնական թռիչք կատարելու ժամանակ Սու-34 կործանիչը վթարի է ենթարկվել։
«Օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում։ Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, և տեղում ավերվածություներ չեն առաջացել», — մանրամասներն է ներկայացրել ՌԴ ՊՆ-ն։
Ինքնաթիռի նախնական կործանման պատճառը համարվում է տեխնիկական անսարքությունը։,