ԵՒ

Մայրը կասկածվում է իր երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ

Մայրը կասկածվում է իր երեխաների նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում ստացված տվյալների և դրանց իրացման շնորհիվ պարզվել է, որ Երևանի բնակիչ 31-ամյա Արփինե Մ․-ն այս տարվա հունիսի 23-ից

25-ը Երևանում գտնվող իր տանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր երեխաների՝ 12-ամյա դստեր և 11-ամյա որդու նկատմամբ՝ նրանց անօգնական վիճակն օգտագործելով։ 

Գումարի և թմրանյութ ձեռք բերելու դիմաց նշված գործողությունները տեսանկարահանվել են և ուղարկվել ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի։

Այս մասին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդել է երեխաների հայրը, որից հետո ձերբակալվել է Արփինե Մ․-ն, և կազմված նյութերով ներկայացվել Մալաթիայի քննչական բաժին, ապա տեղափոխվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։

Անահիտ Ամիրխանյան (կամավոր թղթակից)