Մշակույթ

Բուքինգհեմյան պալատը մտադիր է Չարլզ III-ի կնոջը թագուհի անվանել

Բուքինգհեմյան պալատը մտադիր է Չարլզ III-ի կնոջը թագուհի անվանել

Բուքինգհեմյան պալատը մտադիր է Կամիլային պաշտոնապես թագուհի անվանել, ոչ թե կոնսորտ թագուհի, գրում է Daily Mail-ը։Ըստ աղբյուրների՝ այս փոփոխությունները, հավանաբար, կլինեն մայիսին Չարլզ թագավորի թագադրումից հետո:

Երբ 2005-ին Կամիլան ամուսնացավ Ուելսի այն ժամանակվա արքայազնի հետ, տարածված կարծիք կար, որ նա երբեք չի կոչվի թագուհի, երբ ամուսինը գահ բարձրանա:Դա պայմանավորված էր Չարլզի հետ երկարատև հարաբերություններով, երբ նա ամուսնացած էր արքայադուստր Դիանայի հետ:

Սակայն Կամիլան շահել է հանրության համակրանքը, իսկ հանգուցյալ թագուհու միջամտությունն անցյալ փետրվարին, երբ նա կոչ արեց իր հարսին կոնսորտ թագուհի անվանել, համարվում է որպես աջակցության վճռական դրսևորում:

Այժմ Բուքինգհեմյան պալատը մտադիր է ավելի հեռուն գնալ:Ենթադրվում է, որ թագավորական հանդիպումների պաշտոնական գրանցամատյանը նույնպես կարող է շուտով արտացոլել այս փոփոխությունը։

«Պալատում կարծիք կա, որ «կոնսորտ թագուհին» բարձրագոչ է, եւ միգուցե Կամիլային ավելի լավ կլինի պարզապես թագուհի անվանել, երբ ժամանակը գա»,- ասել է աղբյուրը:

 

Մերի Սողոյան (կամավոր թղթակից)