Երևանում ամանորյա տրամադրություն է

Երևանում ամանորյա տրամադրություն է

Հաշվի առնելով, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ը տեղի է ունենալու Երևանում քաղաքն ամանորյա տեսք կստանա սովորականից շուտ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքի տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն ավելի վաղ: Հաճելի և տոնական տրամադրություն կստեղծվի մայրաքաղաքի բնակիչների և Երևանի հյուրերի համար։ Այդուհանդերձ այս նախապատրաստական աշխատանքները որոշ անհարմարություններ են ստեղծում։ Փակվել են մի շարք փողոցներ և առաջացել են խցանումեր: Այս մասով Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայցել է քաղաքացիների ներողամտությունը։ Նա համոզմունք է հայտնել, որ վերջնարդյունքում կարդարացվեն երևանցիների սպասումները, և մայրաքաղաքն այս տարի կառանձնանա գեղարվեստական լուսավորության ինքնատիպ լուծումներով:

Մերի Սողոյան (կամավոր թղթակից)