Քաղաքական

Տեղի է ունեցել հայ-ամերիկյան զորավարժությունների փակման արարողությունը

Տեղի է ունեցել հայ-ամերիկյան զորավարժությունների փակման արարողությունը

Հուլիսի 15-24-ը Հայաստանում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր — 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այն կազմակերպվել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ 

Զորավարժության նպատակն էր խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)