ԵՒ

Երկրաշարժ Վրաստանի տարածքում

Երկրաշարժ Վրաստանի տարածքում

Այսօր ևս երկրաշարժ է գրանցվել Վրաստանի տարածքում։ Սեյսմոլոգիական կենտրոնը նշում է, որ ցնցման ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ՝ Նինոծմինդայից 22 կմ և հայկական Տաշիրից 30 կմ հեռավորության վրա։

Օջախը գտնվել է 4 կմ խորության վրա։

Նախօրեին գրանցված երկրաշարժը զգացել էին նաև Հայաստանում։

Անահիտ Սահակյան(կամավոր թղթակից)