ԵՒ Երկրաշարժ Վրաստանի տարածքում 23 Հուլիսի, 2024 Anahit Sahakyan Երկրաշարժ Վրաստանի տարածքում Այսօր ևս երկրաշարժ է գրանցվել Վրաստանի տարածքում։ Սեյսմոլոգիական կենտրոնը նշում է, որ ցնցման ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ։Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեբա գյուղի մոտ՝ Նինոծմինդայից 22 կմ և հայկական Տաշիրից 30 կմ հեռավորության վրա։Օջախը գտնվել է 4 կմ խորության վրա։Նախօրեին գրանցված երկրաշարժը զգացել էին նաև Հայաստանում։ Անահիտ Սահակյան(կամավոր թղթակից)