Թուրքիայի Հաթայ նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի օջախը եղել է 9,76 կմ խորության վրա։ Ավերվել են նախկինում ցնցումներից տուժած մի քանի շինություններ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այն մեծ ավերածությունների և մարդկային կորուստների պատճառ է դարձել Թուրքիայում և Սիրիայում։