Քաղաքական

Ի՞նչ են պատմել «Մանկական Եվրատեսիլ»-ի հայ հաղորդավարները

Ի՞նչ են պատմել «Մանկական Եվրատեսիլ»-ի հայ հաղորդավարները

«Մանկական Եվրատեսիլ»-ին մնացել են հաշվված օրեր: Դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարներն են դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը, երգչուհի Իվետա Մուկուչյանը և Կարինա Իգնատյանը:
Հիշում ենք, որ Իվետան 2016 թվականին ներկայացրել էր Հայաստանը Եվրատեսիլում, իսկ հիմա նա վերադառնում է եվրատեսիլյան բեմ որպես հաղորդավարուհի:
«Շատ ուրախ եմ այս տարի լինել հաղորդավարներից մեկը, կրկնակի երջանիկ եմ, որ աշխատելու եմ պրոֆեսիոնալ մարդկանց՝ Գարիկի և Կարինայի հետ»,- ասել է Իվետան:
«Երբ ստացա առաջարկը լինելու այս տարվա մրցույթի հաղորդավարներից մեկը, իմ երեխաների չափ ուրախացա, գիտակցում եմ նաև պատասխանատվության աստիճանը»,- նշել է Գարիկը:
«Լեհաստանում ընդամենը 3 րոպե ունեի իմ երկիրը ներկայացնելու համար, իսկ այստեղ ամբողջ շոուի ընթացքում ես և գործընկերներս փորձելու ենք բարձր տրամադրություն ապահովել։ Սա նշանակում է, որ պատասխանատվությունը կրկնապատկվել է: Վստահ եմ՝ պրոֆեսիոնալ թիմի հետ իսկապես հրաշալի շոու ենք ունենալու»,- ասում է 2019 թվականի «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը:
Նշենք, որ կմասնակցեն 16 երկրի ներկայացուցիչներ, նրանց կախարդական կարգախոսն է «պտտիր հրաշքը», իսկ տարվա խորհրդանիշը գունավոր հոլն է:

Ալինա Սահակյան (կամավոր թղթակից)