Քաղաքական

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են  Հայաստան — ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:


Սուրեն Պապիկյանը դեսպանին է ներկայացրել զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ծրագրերը։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)