Մարզային

Ջրանջատումներ Սյունիքի մարզի որոշ գյուղերում

Ջրանջատւմներ Սյունիքի մարզի որոշ գյուղերում

Սյունիքի մարզի Տաթև համայնքում շարունակական ջրանջատումներ են: Ամառվա ամիսներին ջուր ունենում են օրվա ընթացքում մի քանի ժամ, որոշ խոշոր գյուղերում էլ 1-2 ժամ: Բնակիչներն իրենց բողոքն են հայտնում, քանի որ գյուղատնտեսական և կենցաղային խնդիրները լուծելու համար նախատեսված ժամերը չեն բավականացնում։ Վերջին օրերին հաճախ նախատեսված ժամից ավելի ուշ են ջուր ունենում:      

Ջրանջատումների մասին բնակիչներին նախապես չեն զգուշացնում: Հալիձոր գյուղի բնակչուհին պնդում է.

 «Չենք հասցնում լողանալ, չենք հասցնում լվացք անել։ Հաճախ ստիպված ենք տարաներով ջուր վերցնել, որ օրվա ընթացքում չմնանք առանց ջրի»: 

Ըստ Շինուհայր գյուղի բնակչի` առավոտյան ընտանիքի անդամները հերթ են կանգնում ջուր օգտագործելու համար:  

Հալիձորի վարչական ներկայացուցչի խոսքով ջրանջատումներ լինում են գյուղը սպասարկող ջրավազանի դատարկ լինելու պատճառով, ինչն էլ պայմանավորված է ջրի արագ սպառմամբ:   

Խնդրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Տաթևի համայնքապետի և «Վեոլիա Գրուպի» հետ: Սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)