Հուլիսի 18-ին ժամը 19։40-ին երկրաշարժ է գրանցվել Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ։
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Երևան քաղաքից 16 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2,7 մագնիտուդ երկրաշարժ։
Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ։