Քաղաքական

Հայտնի են Կապանում, Իջևանում և Ստեփանավանում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Կապանում, Իջևանում և Ստեփանավանում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նոյեմբերի 14-ին Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան և Տավուշի մարզի Իջևան համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Կապանում ձայների գերակշիռ մեծամասնությամբ հաղթել է «Շանթ» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 13 962 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 5791։ Կապանում ընտրության իրավունք ունեցող 31 644 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող։ Անվավեր է ճանաչվել 331 քվեաթերթիկ։
Ստեփանավանում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 4004 ձայնով։ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 705, ՀԱԿ-ի օգտին՝ 218 ընտրող։ Այստեղ ընտրության իրավունք ունեցող 13 333 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 5107-ը։
Իջևանում ևս առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Կուսակցության օգտին քվեարկել է 1003 ընտրող։ ՀՅԴ-ն ստացել է 1964 ձայն։ Իջևանում ընտրության իրավունք ունեցող 33 090 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 12 384 ընտրող։
Նույն օրը՝ նոյեմբերի 14-ին, Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնվոտո համայնքներն էլ կայացել են ավագանու անդամի ընտրություններ։ Լերմոնտովոյում նաև համայնքի ղեկավար են ընտրել։
Ըստ նախնական արդյունքների՝ Արզնիում առավելագույն ձայներ ստացել է Արտաշես Լալայանը։ Լերմոնտովոյում ավագանու անդամ առաջադրված Վասիլի Կորոլյովը ստացել է 46 ձայն, համայնքի ղեկավարի թեկնածու Էդիկ Չախալյանը՝ 167 ձայն։
Ընտրության ավարտին՝ 20։00-ի դրությամբ, Արզնիում ընտրության իրավունք ունեցող 2052 ընտրողից քվերկությանը մասնակցել էր 521 ընտրող, Լերմոնտովոյում՝ 679 ընտրողից՝ 196-ը։
Համաձայն ԿԸՀ-ի՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել էին 8 տեղական հասարակական կազմակերպություններ, ընտրությունները լուսաբանելու նպատակով՝ 20 զանգվածային լրատվության միջոցներ։

Լիլիթ Պողոսյան (թղթակից)