ՄարզայինՄշակույթ

Միավորող կամուրջ ՍՀԿ միջոցառումը Օշականում

Միավորող կամուրջ ՍՀԿ միջոցառումը Օշականում

Փետրվարի 11-ին «Միավորող կամուրջ» սոցիալական, հասարակական կազմակերպությունը  նախաձեռնել  էր «Արի,  Օշական»   միջոցառումը։ Ծրագրի նպատակն  էր  երիտասարդներին  ծանոթացնել  գյուղի  մշակույթի, պատմական վայրերի, հուշարձանների  ինչպես  նաև  տեղացիների  առօրյաի հետ։ Միջոցառման մի կարևոր մասն էր  գյուղում  մաքրություն  (պլոգգինգ)  իրականացնելը,  որը  ուղեկցվեց  ճանաչողական  շրջայցով: Ծրագրին  մասնակցում  էին  50 ից  ավելի  հյուրեր՝  ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև «SOS Արևելքի  քրիստոնյաներ» բարեգործական կազմակերպության  Ֆրանսիայից  ժամանած  կամավորները, 

Սկիզբը տրվեց Օշականի մշակույթի պալատից, և ամեն խումբ անցավ մաքարման իր աշխատանքներին:  Գյուղի  երիտասարդ  կամավորները  շրջայցի  ժամանակ ակտիվորեն  պատմեցին  գյուղի  ամեն  մի  մեծ  ու  փոքր  դետալների մասին, ծանոթացրին գյուղի պատմությանը, ավանդույթներին  և սովորույթներին։

Վերջում  Փոքրիկ  հարց  ու  պատասխան  ունեցանք  «Միավորող  կամուրջ»  ՍՀԿ  անդամ Վարվառա  Մովսիսյանի  հետ,  ով  մի  փոքր  պատմեց կազմակերպության  մասին:

«Իբրև  երիտասարդական  նախաձեռնություն  մենք  գործում  ենք  2013-ից  սկսած, իսկ 2019-ից  հիմնվել  է  հասարակական  կազմակերպությունը: Կազմակերպությունը հիմնադրման  օրվանից  նպաստում  է  համայնքներում  կամավորության  և երիտասարդական  աշխատանքի  տարածմանն  ու  խթանմանը։  Տարիների  ընթացքում մենք  իրականացրել  ենք  բազմաթիվ  ծրագրեր  Օշականում  և  դրանից  դուրս,  որոնց կենտրոնում  մշտապես  եղել  են  որակյալ  երիտասարդական  աշխատանքն  ու  դրա ճիշտ  մոտեցումները»:

«Կազմակերպության  նպատակը  համայնքներում  տարատեսակ, ոչ   ֆորմալ  և քաղաքացիական,  կրթական  ծրագրերի  միջոցով  երիտասարդական  ներուժի ակտիվացումն է, ինչպես  նաև  միջազգային  փոխանակման  ծրագրերի  միջոցով երիտասարդների  կարողությունների  զարգացումը՝ ի  նպաստ  համայնքների բարգավաճման»  նշեց  կազմակերպության  նախագահության  անդամ  Անուշ Մկրտչյանը։

Ալինա Սաակյան (կամավոր թղթակից)