Ինչպես ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը
Ինչպես ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը
Այսօր ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը։ Հունվարի 31-ին «Դինամո» մարզահամալիրում մեկնարկել էր բռնցքամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունը, իսկ փետրվարի 7-ին՝ երիտասարդների առաջնությունը։ Այս տարի մեծահասակների առաջնությունը սկսվեց ինտրիգային պայմաններում, քանի որ Իսրայել Հակոբկոխյանի որդին՝ Հարություն Հակոբկոխյանը, չէր մասնակցում առաջնությանը։ Բայց այս ամենը չխանգարեց ունենալ հետաքրքիր ընթացք և ավարտ։ Մեծահասակների առաջնությունում 1-ին տեղը գրավեցին Բարեղամ Հարությունյանը՝ 48 կգ, Ռուդոլֆ Գարբոյանը՝ 51 կգ, Հենրիկ Սահակյանը՝ 54 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Արթուր Ղազարյանը՝ 60 կգ, Արթուր Շախպազյանը՝ 63,5 կգ, Արարատ Հարությունյանը՝ 67 կգ, Զավեն Գալստյանը՝ 71 կգ, Վախթանգ Հարությունյանը՝ 75 կգ, Համբարձում Հակոբյանը՝ 80 կգ, Ռաֆայել Հովհաննիսյանը՝ 86 կգ, Անուշավան Մխիթարյանը՝ 86 կգ, Դավիթ Չալոյանը՝ +92 կգ, Գայանե Տեր-Բարսեղյանը՝ 48 կգ, Անուշ Գրիգորյանը՝ 52 կգ, Տաթևիկ Խաչատրյան՝ 57 կգ։ Արծաթե մեդալներ են ստացել Սիրանուշ Ղազանչյանը՝ 48 կգ, Արևիկ Դոխոյանը՝ 52 կգ, Նաթելլա Ճղրիկյանը՝ 57 կգ, բրոնզե մեդալներ՝ Ջուլիետա Մարգարյանը՝ 52 կգ, Վիկտորիա Յազիչյանը՝ 57 կգ։,
Փետրվարի 7-ին սկսված երիտասարդների բռնցքամարտի առաջնությունը ավարտվեց այսօր՝ փետրվարի 11-ին։ Վերջին 2 տարիների համեմատ այս տարի մասնակիցների թիվն ավելացել էր։ Առաջնությանը մասնակցում էր 148 բռնցքամրտիկ։ 2021թվականին առաջնությանը մասնակցել է 106, 2022 թվականին՝ 125 մարզիկ։
Երիտասարդների բռնցքամարտի առաջնությունը նույնպես ավարտվեց հետաքրքիր արդյուքներով։ 1-ին տեղը երիտասարդների առաջնությունում գրավեցին Հովհաննես Հարությունյանը՝ 48 կգ, Դավիթ Սաֆարյանը՝ 51 կգ, Էրիկ Առստամյանը՝ 54 կգ, Գոռ Ազիզյանը՝ 57 կգ, Ոսկան Ոսկանյանը՝ 60 կգ, Արթուր Մկրտչյանը՝ 63,5 կգ, Յուրա Բաբլումյանը՝ 67 կգ, Արման Միսկարյանը՝ 71 կգ, Արմեն Պողոսյանը՝ 75 կգ, Համլետ Ադամյանը՝ 80 կգ, Դավիթ Սիմոնյանը՝ 86 կգ, Իշխան Հովսեփյանը՝ 92 կգ, Ալբերտ Հարությունյանը՝ +92 կգ, Լուսինե Գևորգյան՝ 48 կգ, Լուսյա Ավետիսյան՝ 54 կգ, Ջուլիա Լալայան՝ 57կգ, Լիլիթ Ասատրյան՝ 63 կգ։ Արծաթե մեդալների արժանցան Լևոն Վարդանյանը՝ 48 կգ, Արման Արզումանյանը՝ 51 կգ, Սամվել Գրիգորյանը՝ 54 կգ, Արթուր Ավետիքյանը՝ 57 կգ, Սարգիս Շահվերդյանը՝ 60 կգ, Ռաֆայել Ներսեսյանը՝ 63,5 կգ, Արշակ Բաբլումյանը՝ 67 կգ, Գարիկ Անտանոսյանը՝ 71 կգ, Սմբատ Նազարյանը՝ 75 կգ, Նորայր Հակոբյանը՝ 80 կգ, Աղվան Ալեքսանյանը՝ 86 կգ, Ավետիք Հովհակիմյանը՝ 92 կգ, Միսակ Տեփանյանը +92 կգ, Մահուր Մարիկյանը՝ 48 կգ, Ամալյա Հարությունյանը՝ 54 կգ, Ռիտա Վարդանյանը՝ 57 կգ, Աննա Զուռնչյանը՝ 63 կգ, բրոնզե մեդալների՝ 48 կգ՝ Վահան Սահակյանը, Վազգեն Ազիզյանը, 51 կգ՝ Գագիկ Մելոյանը, Հայկ Հակոբյանը, 54 կգ՝ Վեհմեր Մարտիրոսյանը, Արտակ Արզումանյանը, 57 կգ՝ Էրիկ Չիլինգարյանը, Գրիշա Շխոյանը, 60 կգ՝ Հարություն Խաչատրյանը, Հայկ Թադևոսյանը, 63,5 կգ՝ Մկրտիչ Բաղդասարյանը, Վահագն Ասատրյանը, 67 կգ Մարատ Միքայելյանը, Վանիկ Աբելյանը, 71 կգ՝ Երանոս Օհանյանը, Ալիկ Մհոյանը, 75 կգ՝ Սարգիս Համբարյանը, Վահե Ավագյանը, 80 կգ՝ Արսեն Համբարյանը, Ալեքսան Կակոսյանը, 86 կգ՝ Արմեն Դեմիրճյանը, Վլադիմիր Գրիգորյանը, 92 կգ՝ Արթուր Խլղաթյանը, Աշոտ Պետրոսյանը, +92 կգ՝ Վաչագան Վարդանյանը, Արտաշես Կյուրեղյանը, 48 կգ՝ Սեդա Մինասյանը, 63 կգ՝ Մարիետա Գալստյանը։
Հիշեցնեք,որ այս տարի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Հայաստանում։
Արևիկ Արզումանյան(կամավոր թղթակից)