Մայիսյան եռատոն. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակ
Մայիսի 9-ը հաղթանակի և խաղաության օրն է: Այս տարի մայիսի 9-ին լրանում է Շուշիի ազատագրման 31-րդ տարին: Տասնամյակներ շարունակ ողջ հայությունը մեծ ոգեշնչությամբ է նշել մայիսյան եռատոնը՝ Հյրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրը:
31 տարի առաջ՝ 1992 թ.-ի մայիսի 8-ին սկսվեց և մայիսի 9-ին հաղթանակով ավարտվեց հայոց բերդաքաղաք Շուշիի ազատագրումը: Այս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է: Շուշիի ազատագրումը հայտնի է նաև « Հարսանիք լեռներում ռազմագործողություն», «Շուշիի գրավում» անուններով: Այն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով: Շուշիի ազատագրումը բեկումնային դարձավ արցախյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին:
Հայաստանը մեծ ավանդ է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազար մարտիկ, որից 300 հազարը եղել է Հայաստանից, 200 հազարը՝ խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազարը՝ արտերկրից: Պատերազի տարիներին հայ ժողովուրդն ունեցավ Խորհրդային Միության 106 հերոս: Հյրենական պատերազմի ռազմաճակատներում հայ ռազմաճակատներում հայ ժողովրդի հերոսական պայքարի տրամաբանական շարունակությունը դարձավ արցախյան ազատագրական շարժումը: