ԵՒ

Ինչպե՞ս է ազդել Microsoft-ի խափանումը աշխարհի վրա

Ինչպե՞ս է ազդել Microsoft-ի խափանումը աշխարհի վրա

Հուլիսի 22-ին մեծամասշտաբ անսարքություններ էին առաջացել Microsoft ծրագրում։ Միջադեպը ազդել էր տարբեր ոլորտների վրա՝ սկսած ավիաընկերությունների աշխատանքից մինչև հիվանդանոցներ։ Ծրագրային խնդրի պատճառով տարբեր երկրներում հետաձգվում էին չվերթներ, գոյանում էին երկար հերթեր, որովհետև մարդիկ ստիպված էին լինում ձեռքով լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը, հեռուստասությունները չէին կարողանում դուրս գալ եթեր և այլն։ 

Չնայած տուժել են համարյա բոլոր ոլորտները, սակայն ամենաշատ խնդիրները առաջացել են ավիաընկերությունների մոտ։ Ամբողջ աշխարհում մոտ 3300 չվերթ է հետաձգվել։ Առաջին խափանումները Ավստրաիայում են գրանցվել։ Բջջային օպերատորների, բանկերի և ավիաընկերությունների աշխատանքը գլխիվայր է շրջվել: Նման խնդիրների մասին են հայտնել նաև Ուկրաինայում։

ԱՄՆ-ում դադարեցրել են աշխատանքը այնպիսի խոշորագույն ավիաընկերություններ, ինչպիսիք են United Airlines-ը, Delta Airlines-ը և American Airlines-ը: Ավստրալական Virgin Australia և Jetstar ավիաընկերությունները նույնպես ստիպված են եղել հետաձգել կամ չեղարկել թռիչքները: Տուժել են նաև Տոկիոյի, Ամստերդամի և Դելիի օդանավակայանները: Երկաթուղային ընկերությունները նույնպես բախվել են այդ խնդրին։

Բրիտանական խոշորագույն Sky News հեռուստաալիքը չի կարողացել եթեր դուրս գալ։ 

Հետագայում CrowdStrike կիբերանվտանգային ընկերությունը խոստովանել է, որ խնդիրը իրենց պատճառով է առաջացել։ Ընկերությունը փորձել է թարմացնել հակավիրուսային ծրագիրը, որը նախատեսված է Microsoft-ի պաշտպանության համար։ Արդյունքում մի շարք ընկերությունների համակարգիչների վրա կապույտ էկրան է հայտնվել, և մարդիկ չեն կարողացել մուտք գործել իրենց սերվերներ։ 

Խնդիրը կարճ ժամանակ անց լուծվել է։ Microsoft-ը խորհուրդ է տվել իր հաճախորդներին մի քանի անգամ անջատե-միացնել համակարգիչները կամ էլ դիմել հատուկ մասնագետների։

Microsoft-ի պաշտոնական տվյալներով՝ միջադեպը ամբողջ աշխարհում ազդել է մոտ 8,5 միլիոն համակարգիչների վրա։ Այն որակվել է որպես պատմության մեջ ամենավատ ՏՏ խափանումներից մեկը։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)