ԵՒ

Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Հայաստանում

Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Հայաստանում

Հուլիսի 22-ին՝ տեղական ժամանակով 12։08-ին, 4․8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Գուրջանի քաղաքից 36կմ հարավ-արևելք՝ Վրաստան-Ադրբեջան սահմանի մոտ։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։ 

Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3 բալ, Լոռու մարզի Ալավերդի և Վանաձոր քաղաքներում՝ 4 բալ, Տավուշի մարզում՝ 5-6 բալ։

Նախնական տվյալներով՝ ավերածություններ չկան։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)