Մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները
Մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները
ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնարկել են «Փոխգործակցություն — 2024» զորավարժությունը։ Այն տեղի կունենա սեպտեմբերի 3-15-ը Ղրղզստանում։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների՝ Բելառուսի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի զինված ուժերի ստորաբաժանումները և կազմակերպության քարտուղարության ու միացյալ շտաբի օպերատիվ խմբերը։
ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը ճեպազրույցում ասել է, որ Ալժիրի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Ուզբեկստանի, ՄԱԿ-ի և ՇՀԿ քարտուղարությունների ներկայացուցիչներ նույնպես հրավիրված են որպես դիտորդ։ Սպասվում է նաև միավորման անդամ երկրների ՆԳՆ ստորաբաժանումների, ազգային գվարդիաների, արտակարգ իրավիճակների նախարարությունների և հատուկ ծառայությունների մասնակցություն։
Սակայն Հայաստանը հերթական անգամ չի մասնակցում ՀԱՊԿ-ի զորավարժություններին։
Ավելի վաղ՝ 2024 թվականի փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ։
Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները հատկապես սրվել էին 2022 թվականի հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո։ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել Հայաստանի դեմ այդ հարձակումը։
Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)