«Մարտական տրամադրություն ունենք»․ Սևիկյան
Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C ենթախմբի երկրորդ տուրում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիային։
Հայաստանի ազգային հավաքականի և վերջերս Մոսկվաի «Լոկոմոտիվ» տեղափոխված Էդգար Սևիկյանը FastNews-ին տված հարցազրույցում խոսել է առաջիկա խաղի մասին․
«Մարտական տրամադրություն ունենք։ Բոլորս նախապատրաստվում ենք այս կարևոր խաղին։ Լատվիայի դեմ լավ խաղացինք, սակայն այդ հաղթանակից հետո ոչ թե թեթևացել ենք, այլ հակառակը՝ ավելի ենք մոտիվացվել այստեղ էլ դրական արդյունքի հասնելու համար։ Մենք գիտենք, որ ուժեղ մրցակից ունենք այսօր։ Արտագնա հանդիպում է, սակայն մենք առավելագույնն ենք տալու հաղթանակի հասնելու համար։
Ինձ համար միշտ պատիվ է առաջին րոպեներից խաղալը։ Յուրաքանչյուր խաղացող դա է ուզում։ Ես միշտ փորձում եմ լավագույնս պատրաստվել հանդիպումներին։ Ես գիտեմ, որ խաղային պրակտիկա չունեի վերջին շրջանում, բարդ իրավիճակ էր «Ֆերենցվարոշում»։ Սակայն հասկանում էր, որ առջևում հավաքականի խաղերն են։ Ես համառորեն մարզվում էի, որ պատրաստ լինեմ այս խաղերին։ Այնպես որ, եթե խաղամ առաջին րոպեներից, պատրաստ եմ ամբողջությամբ նվիրվել դաշտում։
Մինչև այս պահը հավաքականում ինձ ամենաշատը դուր է եկել իմ ցուցադրած խաղը Ղազախստանի դեմ մրցավեճում։ Անմոռանալի էր նաև խփածս առաջին գոլը չեխերի դեմ խաղում։ Հիշարժան էր նաև Խորվաթիայի դեմ խաղը, քանի որ առաջին անգամ հնարավորություն ունեի հանդես գալու այդպիսի բարձր մակարդակի ֆուտբոլիստների ու թիմի դեմ»,- զրույցում նշել է 23-ամյա ֆուտբոլիստը։
Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին Սկոպյեի «Տոշե Պրոեսկի Արենա» ստադիոնում և կմեկներկի Երևանի ժամանակով 22:45-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում մեկնարկել է սեպտեմբերի 7-ին և Երևանում 4-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լատվիայի նկատմամբ։ Հյուսիսմակեդոնացիներն առաջին տուրում ոչ-ոքի էին խաղացել Ֆարերյան կղզիների հավաքականի հետ (1։1)։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)