Քոնոր ՄաքԳրեգորը որոշել է առաջադրվել Իռլանդիայի նախագահի
UFC նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը X-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ պատրաստվում է 2025 թվականին առաջադրվել որպես Իռլանդիայի նախագահ։
«Որպես նախագահ՝ ես իրավունք կունենամ և՛ գումարել Խորհրդարանի Ստորին պալատը, և՛ ցրել այն։ Ես արդեն ասել եմ, որ ուզում եմ պատասխաններ ստանալ հասարակ աշխատող մարդկանց կողոպտիչներից: Բիզնեսի և ընտանեկան արժեքների վրա բարձր պաշտոններ զբաղեցնող շառլատանները պատասխանատվության կենթարկվեն։
Իռլանդիային անհրաժեշտ է ակտիվ նախագահ, ով լիովին հավատարիմ է ժողովրդի շահերին: Եվ դա ես եմ: Ես միակ տրամաբանական ընտրությունն եմ։ 2025 թվականը մոտ է»։
Քոնորը իր վերջին մարտը ռինգում անց է կացրել 2021 թվականի ամռանը։ Այդ ժամանակ ստացած ոտքի վնասվածքից հետո նա էլ ռինգ դուրս չի եկել։ Դրանից հետո արդեն սկսվել են նրա քաղաքական հրապարակումները, որոնցում նա հիմնականում քննադատել է կառավարությանը և ակնարկներ արել, որ շուտով կհայտնվի քաղաքական դաշտում։