Քաղաքական

«Մենք այժմ տեխնիկապես ունենք 16 հոդված, որոնցից 13-ը ամբողջապես են համաձայնեցված, 3-ը՝ մասամբ»․ Արարատ Միրզոյան

«Մենք այժմ տեխնիկապես ունենք 16 հոդված, որոնցից 13-ը են ամբողջապես համաձայնեցված, 3-ը՝ մասամբ»․ Արարատ Միրզոյան

Սեպտեմբերի 9-10-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը։ Մամուլի ասուլիսի ժամանակ արգործնախարար Արարատ Միրզոյանը կարևորել է երկկողմ հարաբերությունները և նշել, որ շատ հաճախ են Բետելի հետ խոսում տարածաշրջանային հարցերի շուրջ և քննարկում Հայաստան — Եվրամիություն հարաբերությունները։

«Այսօր քննարկել ենք նաև մեր տարածաշրջանի հարցերը։ Ես նախարարին տեղեկացրել եմ, որ Հայաստանը փոխանցել է Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրությունը։ Եվ նաև գաղտնիք չի արդեն, որ այս խմբագրությունը մեծ հաշվով ներառում է ամբողջապես համաձայնեցված տեքստը։ Սրանք ամբողջապես համաձայնեցված հոդվածներն են, կամ մի քանի հոդվածի համաձայնեցված մասեր, և ըստ էության, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատացած ենք, որ իրական հնարավորություն կա սեղմ ժամկետներում ստորագրել խաղաղության պայմանագիրը և Հարավային Կովկասում մեր մասով երկարատև կայունության և խաղաղության էջ բացել և դարաշրջան բացել»։

Արարատ Միրզոյանը նշեց նաև, որ խաղաղության համաձայնագրի մեջ կան հոդվածներ, որոնք նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, բայց կան նաև այնպիսիք, որոնք մասամբ են համաձայնեցվել։

«Երբեմն ադրբեջանական կողմը այլ նախապայմաններ կամ խնդիրներ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթաց։ Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ կարող ենք ստորագրել արդեն համաձայնեցված տեքստը։ Մենք այժմ տեխնիկապես ունենք 16 հոդված, որոնցից 13-ը ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասամբ»։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը նույնպես հայտարարել էր, որ Հայաստանի հետ համաձայնեցվել է խաղաղության համաձայնագրի 80 տոկոսը։

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)