Գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնաբուծության համախառն արտադրանքը կազմել է 311,277 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4,3%-ով։
Շինարարության մեջ գրանցվել է 15,7% աճ (մինչև 202,015 մլրդ դրամ), առևտրի ոլորտում՝ 22,9% (մինչև 2,754 տրլն դրամ), ծառայությունների ոլորտում՝ 4,4% (մինչև 1,562 տրլն դրամ)։
Արտաքին ապրանքաշրջանառությունը հասել է 18,407 մլրդ դոլարի՝ 2 անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Արտահանումն աճել է 2,3 անգամ (մինչև 7,927 մլրդ դոլար), ներմուծումը՝ 86,5%-ով (մինչև 10,479 մլրդ դոլար)։
Երկրում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2,2%-ով (մինչև 4,543 մլրդ կՎտ/ժ)։
Հայաստանի 2024 թվականի բյուջեն նախատեսում է ՀՆԱ-ի 7% աճ։
ԵԱՏՄ մյուս երկրների ՀՆԱ-ի աճը համեմատաբար ավելի քիչ է՝ Բելառուսում՝ 5%, Ղազախստանում` 3,3%, Ղրղզստանում` 8,1%, Ռուսաստանում` 4,7%, Տաջիկստանում` 8,2%: