Հայաստանում առաջին անգամ տեղի է ունեցել «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողով»
Հուլիսի 22-23-ը Սևանա լճի ափին առաջին անգամ անց է կացվել «Էներգետիկ անցման և ձեռներեցության համաժողով»։ «Նորարարարության խթանումը հանուն կայուն ապագայի» խորագիրը կրող համաժողովը իրականացվել է Shtigen Group-ի նախաձեռնությամբ։ Երկօրյա ծրագրի շրջանակներում քննարկվել են մի շարք թեմաներ՝ սկսած էներգետիկ շուկայի ազատականացումից մինչև կառավարում, վերականգնվող էներգետիկայից մինչև էներգետիկ թափոններ։ Մասնակիցները խոսել են նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի մասին և ծանոթացել նորարարական ֆինանսական գործիքների։
Համաժողովին մասնակցել են հայ և օտարազգի փորձագետներ, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ։ Նրանք հանդես են եկել նաև բանախոսություններով։
Գնել Սանոսյանը իր խոսքում նշել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները արդյունք են տվել և Հայաստանը այդ ոլորտում առաջընթաց է գրանցել․
«Վերջին տարիներին Հայաստանում մեծացել են վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները։ Մասնավորապես՝ արևային կայաններից արտադրությունը վերջին 5 տարիների ընթացքում ընդհանուր արտադրության ծավալի մեջ գրթե զրոյից հասել է շուրջ 13 %-ի»։
Համաժողովի մասնակիցները այցելել են նաև Հայաստանի ամենախոշոր արևային կայան՝ «Մասրիկ — 1»։