Սոցիալական

Հանրային տրանսպորտը չի բավականացնում Երևանի բնակիչներին

Հանրային տրանսպորտը չի բավականացնում Երևանի բնակիչներին

Երևանում հանրային տրանսպորտի խնդիրը եղել և շարունակում է մնալ առաջնային տեղում։ Այդ խնդիրը անմիջականորեն ազդում է բնակիչների կյանքի որակի վրա: 

2023 թվականի տվյալներով՝ Երևանի գրանցված բնակչությունը մոտ 1 միլիոն 86 հազար է (Հայաստանի վիճակագրական կոմիտե)։ Այս թվի մեջ չեն մտնում այլ մարզերից կամ երկրներից եկած ուսանողներն ու աշխատողները։ 

Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ օրական միջին հաշվով գիծ դուրս եկող հանրային տրանսպորտի թիվը միջինում կազմում է 840 շարժական կազմ (ավտոբուս, միկրոավտոբուս, վերգետնյա էլեկտրատրասնպորտ, մետրո)։ Միջին վիճակագրական տվյալներով՝ մեկ բնակչին բաժին է ընկնում մոտավորապես 0,00077 տրանսպորտային միջոց։

Հասարակությունը մեծ խնդիրների առջև է կանգնում հատկապես աշխատանքային օրվա սկզբին և ավարտին, քանի որ ավտոբուսները պարազապես չեն հերիքում։ Շատ հաճախ վարորդները կանգառներում չեն կանգնում՝ տրանսպորտային միջոցի գերծանրաբեռնվածության պատճառով։ 

Երևանի հանրային տրանսպորտը դեռևս շատ խնդիրներ ունի, որոնք կարող են ազդել բնակիչների շարժունակության և երթևեկության արդյունավետության վրա։ Քանի որ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցից օգտվում են բազմաթիվ քաղաքացիներ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տրանսպորտային համակարգի բարելավման հարցերին։ 


Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)