Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել Ադրբեջան մեկնել միայն խիստ անհրա-եշտության դեպքում
Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց խորհուրդ է տվել Ադրբեջան մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Նախարարությունը նշել է, որ Ֆրանսիայի քաղաքացիները Ադրբեջանում հայտնվում են ծանր պայմաններում։ Հաղորդագրության մեջ նշվում է․
«Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվումէ երկքաղաքացիություն ունեցողները, որոնք ապրում կամ տարանցիկ ճանապարհորդում են Ադրբեջանի տարածքում, հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի, անարդար դատավարությունների վտանգի առջև։
Այս վտանգը կարող է վերաբերել զբոսաշրջիկներին կամ գործուղման մեջ գտնվող մարդկանց։ Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքը երաշխավորված է»։
Ֆրանսիական մամուլում նոր ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան։ 2024 թվականին Ադրբեջանում ձերբակալվել են Ֆրանսիայի երկու քաղաքացիներ, որոնցից մեկը մեղադրվում էր լրտեսության մեջ, մյուսը՝ անկարգությունների։ Բացի այդ, 2024 թվականին ձերբակալվել են քաղաքացիներ, որոնք կասկաշվում են Իրանի հետախուզական ծառայությունների հետ կապ ունենալու մեջ։
Ադրբեջանում լրտեսություն, կառավարության դեմ պլանավորված դավադրություններ և սպանություններ կատարելու մեղադրանքով առնվազն 9 օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել։