M4 միջպետական ճանապարհից դեպի Ծովագյուղ նոր կամուրջ է կառուցվում։ Այն ունենալու է 28 կմ երկարություն և փոխարինելու է Դիլիջանի թունելին այլընտրանքային՝ M4 միջպետականից Սեմյոնովկայով Վրաստանի սահման տանող ճանապարհին։ Նախկինում եղած կամուրջը ապամոնտաժվել է՝ վտանգավոր լինելու պատճառով։
Նորը կառուցվում է ժամանակակից ստանդարտներին համապատասխան։ Ծրագրվում է կամուրջը կառուցել այնպես, որ այն դիմակայի երկրաշարժներին և գետի ուժեղ հոսքին։ Կամուրջի հենարանները հողի զրոյական նիշից ցածր են 10 մետրով։ Նախատեսվում է կամուրջը շահագործման հանձնել սեպտեմբերի վերջին։
Կառուցման համար կառավարությունը պետբյուջեից մոտ 329 մլն դրամ է հատկացրել։