Այսօր Բուդապեշտում մեկնարկում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան
Այսօր Բուդապեշտում մեկնարկում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան:
Առաջին խաղափուլը կսկսվի Հայաստանի ժամանակով 17:00-ին:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում են Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Կանանց հավաքականի կազմում են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
Այսօր մեր տղամարդկանց հավաքականը կմրցի Մալթայի, իսկ կանանց հավաքականը՝ Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի հետ:
Թարմացված տվյալներով՝ Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է 2 հորզիոնականով և այժմ 8-րդն է (2627): Կանանց պայքարում Հայաստանը 21-րդն է (2208):
Հայաստանից ամենաբարձր վարկանշային միավոր ունի Հայկ Մարտիրոսյանը, ով 60-րդն է (2667), 80-րդ տեղում Շանթ Սարգսյանն է (2649), 85-րդ տեղում՝ Գաբրիել Սարգսյանը (2646)։
Կանանց պայքարում Հայաստանի ամենաբարձր վարկանիշն ունի Էլինա Դանիելյանը (2393), ով 54-րդն է։ Լիլիթ Մկրտչյանը 81-րդն է (2366), Աննա Սարգսյանը՝ 83-րդը (2364)։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)