Երևանի ավագանին նախնական համաձայնություն է տվել թափառող շների համար կառուցվող կացարանների նախագծին։ Կենդանասերների և Երևանի քաղաքապետարանի կենդանիների խնամքի կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ նախագծի համալիր փորձաքննությունից հետո, կհայտարարվի կացարանի շինարարության մրցույթը:
«Ուզում եմ նշել, որ սա կլինի պետության կողմից կառուցվող առաջին կացարանը, որը ամբողջովին հարմարեցված կլինի անտուն շների որոշակի քանակ պահելու և պատշաճ խնամք ապահովելու համար»։
Մինչ այդ հայտնի էր դարձել նաև, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կառուցվում են շների համար նախատեսված զբոսայգիներ։