ԵՒ

Ամառային զորակոչը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը

Ամառային զորակոչը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը

Կառավարության հերթական նիստում որոշվել է երկարաձգել ամառային զորակոչը մինչև օգոստոսի
15-ը։ Ժամկետները փոփոխվել են, քանի որ վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ հուլիսի 15-ի դրությամբ մեծ թվաքանակի զորակոչի ենթակա քաղաքացիներ դեռ հետազոտվում են, և սահմանված ժամկետները սուղ են՝ բոլոր քաղաքացիների բժշկական փորձաքննություն անցկացնելու և զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար։ Այսպիսով, որպեսզի զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ չտրամադրվեն կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ չտեղափոխվի  զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է 15 օրով։

Անահիտ Ամիրխանյան (կամավոր թղթակից)