ԵրևանյանՍոցիալական

Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշը բարձրացել է

Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշը բարձրացել է

Երևանում օդի աղտոտվածության մակարդակը սեպտեմբերին աճել է։ Որոշ տեղերում այն մի քանի անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հատկապես աճում է օդի մեջ առկա փոշու պարունակությունը՝ կենտրոնում նույնիսկ երկու անգամ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (0,15մգ/մ3 — 0,296մգ/մ3)։ 

Երևանում մթնոլորտային աղտոտվածության դիտարկումներ արվում են 5 կայաններում։ Կատարվում են մթնոլորտային օդում ազոտի և ծծմբի երկօքսիդների, գետնամերձ օզոնի և ընդհանուր փոշու պարունակությունների ամենօրյա ուսումնասիրություններ։ 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ Երևանը օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներով Հայաստանում առաջինն է: Միջին հնգամյա ցուցանիշի համաձայն՝ նրան համապատասխանաբար հաջորդում են Գյումրին, Վանաձորը, Ալավերդին, Հրազդանը, Արարատը, Ծաղկաձորը, Կապանը, Քաջարանը, Չարենցավանը։ 


Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով