Քաղաքական

Հայաստանում վերջնական ցանկալի գործողությունը մուտքի արտոնագրերի վիզաների ազատականացումն է․ Մարգարիտիս Սխինաս

Հայաստանում վերջնական ցանկալի գործողությունը մուտքի արտոնագրերի վիզաների ազատականացումն է․ Մարգարիտիս Սխինաս

Պաշտոնական այցով Հայաստանում է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասիի գլխավորած պատվիրակությունը։ Կառավարության անդամների հետ քննարկվել են մի շարք թեմաների՝ սկսած ռազմական, անվտանգային հարցերից մինչև դեպի Եվրոպա մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթաց։ Վերջինս նա անվանել է վերջնական ցանկալի գործողություն։

«Ուրախ էի, որ կարողացա հանդիպել Հայաստանի քաղաքական կառավարությանը՝ վարչապետի, նախագահի, արտաքին գործերի նախարարի և, ամենակարևորը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, միասին քաղաքական մակարդակով սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը։ Սա անջատ նախաձեռնություն չէ։ Այն ավելի լավ նախաձեռնությունների մի մասն է, որը մենք մշակում ենք ԱՄՆ-ի հետ միասին՝ 270 մլն եվրոյի չափով աջակցելու Հաաստանին՝ տնտեսության մեջ ներդրումներ կատարելու համար»։

Նա կարևորել է նաև Հայաստանում անվտանգության և խաղաղության հասնելու գաղափարը և նշել, որ խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ԵՄ-ն տրամադրում է նաև աջակցություն Հայաստանի Զինված ուժերին։

«Մենք ուս ուսի տված կկանգնենք Հայաստանի կողքին՝ օգնելու նրան շարունակել իրականացնել իր առաքելությունը»։ 

 

Սաթենիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով